12 07 2018

ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը բոլոր միջազգային ձևաչափերում. Սերժ Սարգսյան

ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը բոլոր միջազգային ձևաչափերում. Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը ինչպես Եվրոպական ժողովրդական կուսակցության, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ բոլոր միջազգային ձևաչափերում:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանը նաև, մասնավորապես, կարևորել է հիմնադրամի ու ՀՀԿ համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը։

Սարգսյանը նաև ընդգծել է, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ