12  07  2018

Աջակցություն՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը

Աջակցություն՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը

Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովի` հուլիսի 11-ի ամփոփիչ հռչակագրում անդրադարձ է եղել նաև Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:

ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված հռչակագրի 67-րդ կետում ասվում է. «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հիմնվելով այս սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ