12 07 2018

ՔՊ-ական փոխմարզպետների անհարկի առատություն. «Հրապարակ»

ՔՊ-ական փոխմարզպետների անհարկի առատություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրճատումների, օպտիմալացումների, պետական միջոցները խնայելու մասին հայտարարած խանությունը վարվում է ճիշտ հակառակը: Մեծ անձնակազմով անիմաստ գործուղումներ, անթիվ, անհամար խորհրդական-օգնականներ՝ սա ենք տեսնում առայժմ:

Իսկ երբեմն այդ նշանակումներն այնպիսի աբսուրդի են հասնում, որ անգամ իշխանության ներկայացուցիչներին են զարմացնում: Օրինակ՝ գործադիրում տարակուսած են, թե ինչու է Հայաստանի ամենափոքր մարզում՝ Վայոց ձորում, 3 փոխմարզպետ նշանակվել, երբ նախկինում ամենաշատը երկու փոխմարզպետ է եղել, իսկ ՏԻՄ որոշ պաշտոնյաների գնահատմամբ՝ անգամ 1 փոխմարզպետն այդտեղ բավարար է: Մեծ մարզերը երկու փոխմարզպետ կարող են իրենց թույլ տալ :Փոխմարզպետներից մեկը Նանե Ասատրյանն է, մյուսը՝ Ռազմիկ Տոնոյանը, երրորդը՝ Գևորգ Ավագյանը: Նրանց կենսագրությունները դեռ կայքում տեղադրված չեն, թեև նշանակումից մոտ մեկ շաբաթ ժամանակ է անցել:

Առաջին 2-ը ՔՊ անդամ են, իսկ Գևորգ Ավագյանը ԲՀԿ-ից է: «Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով այլ կուսակցությունից մարզպետ է նշանակում, մյուս ձեռքով իր կուսակցությունից փոխմարզպետներ, հակակշռելու համար»,-ասաց մեր աղբյուրը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ