10  07  2018

Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական ընկերություններն անցել են մարքեթինգային աշխատանքների Ադրբեջանի հետ համագործակցությունը կարգավորելու համար: Այս մասին հայտնել էր «Интерфакс»-ը՝ հղում տալով AzeriDefence կայքին:

Ինչպես հաղորդել էր կայքը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրների, պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար չեղարկել է Ադրբեջանին պաշտպանական բնույթի արտադրանքի վաճառքի արգելքը: «Այդ երկրի ռազմաարդյունաբերական ընկերություններն արդեն անցել են մարքեթինգային աշխատանքների»,- նշում էր կայքը:

Հաղորդվել էր նաև, որ այդ առնչությամբ Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական համալիրը ADEX-2018 3-րդ ադրբեջանական միջազգային պաշտպանական ցուցահանդեսում կներկայացվի լայն ձևաչափով: Մասնավորապես՝ ADEX-2018-ին ներկայացվելու են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են MBDA Systems-ը, CİFAL Group-ը, Naval Group-ը, Airbus Defense-ը, Etienne Lacroix-ն, Nexter Systems-ը, Proengin-ը, Thales-ը:

Եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ն 1990-ականների սկզբից զենքի վաճառքի արգելք են սահմանել Ադրբեջանի և Հայաստանի համար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, սակայն, հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը:

«Փարիզի հետ պաշտոնապես ստուգելուց հետո հայտնում ենք, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- հայտնել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ