10 07 2018

Սամվել Բաբայանին ընդունել է Բակո Սահակյանը

Սամվել Բաբայանին ընդունել է Բակո Սահակյանը

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն Արցախում է: Նա հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են շփման գծում տիրող իրավիճակը և Արցախի անվտանգության հետ կախված խնդիրներ:

Այցը, ինչպես նշել են Բաբայանի գրասենյակից, քաղաքական ենթատեքստ չունի:

Բաբայանի՝ Արցախ կատարած այցի նպատակը պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելն է:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն օրերս է ազատ արձակվել բանտից: 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ