09 07 2018

15 ամենամեծ ռազմական ծախսերն ունեցող երկրները

15 ամենամեծ ռազմական ծախսերն ունեցող երկրները

Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ վերջին տասնամյակի ընթացքում նկատելիորեն մեծացել է ռազմական նշանակության արտադրանքի  համաշխարհային առևտուրը: 2000-ականների սկզբին այն հասել էր Սառը պատերազմի տարիներից ի վեր ամենացածր ցուցանիշին, սակայն հետագայում ամեն ինչ փոխվեց:

2017 թվականի ընթացքում պաշտպանական արտադրանքի ամենախոշոր արտահանողների թվում առաջատար դիրքերում են Ամերիկայի Միացյալ Նահանգները (610 միլիարդ դոլար), Չինաստանը(228 միլիարդ դոլար), Սաուդյան Արաբիան (69.4 միլիարդ դոլար), Ռուսաստանը (66.3 միլիարդ դոլար), Հնդկաստանը (63.9 միլիարդ): Առաջին հնգյակին հետևում են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Գերմանիան Հարավային Կորեան: Վերջին հնգյակն են կազմում Բրազիլիան, Իտալիան, Ավստրալիան, Կանադան և Թուրքիան: Ցանկի վերջին հորիզոնականում գտնվող Թուրքիան 2017թ-ի ընթացքում պաշտապանական ոլորտի վրա ծախսել է 18.2 միլիարդ դոլար:

2013-2017 թվականների ընթացքում զենքի վաճառքի ծավալներն աշխարհում 10%-ով ավելի են եղել, քան 2008-2012 թվականներին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ