09  07  2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի նոր նշանակում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի նոր նշանակում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Արզումանյանը: Այս մասին հաղորդել են նախարարության լրատվական ծառայությունից:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Պատասխանատու և բարձր պաշտոնում մաղթում եմ նրան աշխատանքային նորանոր ձեռքբերումներ և բարձր արդյունավետություն: Շուրջ տասը տարի առաջ` անդամագրվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, տարիների ընթացքում Արմեն Արզումանյանը դարձավ ԲՀԿ Երիտասարդների միության ղեկավար մարմնի անդամ, ԲՀԿ ԵՄ Կենտրոն տարածքային կառույցի պատասխանատու, հետագայում` քաղաքական խորհրդի անդամ, իսկ հիմա՝ նոր ձեռքբերում և պատասխանատու կարգավիճակ»,-նշել է Վահե Էնֆիաջյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ