09  07  2018

Օրենքի դաշտում չկա այնպիսի հարց, որը կստիպի մեզ անհանգստանալ. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար



Միտումնավոր բաց են թողնվում Սահմանադրության այն դրույթները, որոնք օրինականություն են հաղորդում Ռոբերտ Քոչարյանի գործողություններին: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա հորդորեց ուշադիր կարդալ 2005թ.-ի Սահմանադրությունը, թե նախագահն ինչ լիազորություններ ունի, երբ է հայտարարում արտակարգ իրավիճակ, ինչին են ծառայում ԶՈՒ-ը ՀՀ-ում: «Այդ ժամանակ կտեսնեք, որ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները եղել են բացարձակ հիմնավորված, նշեց նա»:

Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ