09  07  2018

Տարիներ շարունակ ուղղակի վայրահաչոց է եղել մի թեմայով, որի հետ նախագահ Քոչարանը որևէ առնչություն չունի. Վիկտոր Սողոմոնյան



Հուլիսի 9-ին մամուլի ասուլիսի էր հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ մեջբերումներ՝ Վ. Սողոմոնյանի պատասխաններից.

 

Մենք մտավախություն չունենք որևէ հարցով, որն առնչություն ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, եթե մենք խոսում ենք օրենքի դաշտի մասին:

ՀՔԾ-ի հաղորդագրությունը ծաղր է օրենքի նկատմամբ: Մեր գործընկերը լավ արտահայտվեց՝ ասելով՝ չեմ հավատում, որ այդ տեքստը գրել է իրավաբան: Ես էլ չեմ հավատում:

ՀՀ Սահմանադրությունը ընթերցելուց հետո երբ ծանոթանաք փաստահավաք խմբի «փաստերին», կտեսնեք, որ իրականությունն անտեսվել է այդ «փաստերում»:

Եթե մենք գործում ենք օրենքների դաշտում, եթե խոսում ենք սահմանադրության, օրենքների պահպանման մասին, ուրեմն չկա այնպիսի հարց, որը մեզ կստիպի անհանգստանալ: Բայց եթե մենք որոշում ենք՝ ով է ժողովրդի թշնամին, այդ սկզբունքով շարժվելիս բոլորս ունենք խնդիր:

Տարիներ շարունակ ուղղակի վայրահաչոց է եղել մի թեմայով, որի հետ նախագահ Քոչարանը որևէ առնչություն չունի:

Միտումնավոր բաց են թողնվում Սահմանադրության այն դրույթները, որոնք օրինականություն են հաղորդում Ռոբերտ Քոչարյանի գործողություններին

Ես հորդորում եմ հանրությանն ու մասնագետներին՝ ուշադիր կարդալ՝ նախագահն ինչ լիազորություններ ունի, երբ է կարողանում կառավարել զինված ուժերը, արտակարգ իրավիճակ երբ է հայտարարում և ինչին են ծառայում զինված ուժերը ՀՀ-ում՝ ըստ 2005թ. սահմանադրության: Երբ այդ ամբողջը կարդաք, կտեսնեք, որ Ռոբերտ Քոչարյանի բոլոր գործողությունները եղել են բացարձակ հիմնավորված:

Այն ուղղով, որ գնում է ՀՔԾ հայտարարությամբ ձևակերպված հետաքննությունը, որևէ կապ չունի Հայաստանի օրենսդրության և սահմանադրության հետ:

Փաստահավք խումբն ուղորդվել է ոչ թե սահմանադրությամբ, այլ՝ քաղաքական հստակ նպատակներով:

Ռոբերտ Քոչարյանի բոլոր որոշումները եղել են օրենքների և սահմանադրության շրջանակներում:

Բուլգակովի մոտ էդպիսի երևույթ է նկարագրված՝ «մասսայական հիպնոս»: Հիմա հաջողվել է որոշ մարդկանց գաղափարական ամայության պայմաններում, աղճատելով օրենքները, որոշ բառեր նկատելով, կեսը չնկատելով, բերել սխալ եզրակացության, ինչը տարիներ շարունակ հեռարձակվել է:

Սովորել եք երևի, որ գլուխը ճոճելով ասում են՝ դե հոկտեմբերի 27-ը, դե մարտի 1-ը, դե միլիարդները ... ես դրանցից ոչ մեկը չեմ տեսել: Խնդրեմ, ապացույցներ, փաստեր:

Հոկտեմբերի 27-ի մասին ինչ-որ բան կար, որ ինչ-որ մեկը լռո՞ւմ էր 20 տարի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ