03  07  2018

2 ամսում՝ 12 խորհրդական. Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը

2 ամսում՝ 12 խորհրդական. Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին որոշում է ստորագրել, որով Հայկակ Արշամյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

Նշենք, որ վարչապետի խորհրդականների թիվը դարձավ 12, որոնցից 7-ը՝ հասարակական հիմունքներով:

Վարչապետի գլխավոր խորհրդականն Արամ Ղարիբյանն է, որը 2011-2018 թվականներին եղել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականը: Ղարիբյանը պաշտոնը ստանձնել է հունիսի 8-ին, Արսեն Խառատյանը՝ հունիսի 4-ին, Ջեմմա Հակոբյանը՝ հունիսի 18-ին, Սրբուհի Ղազարյանը՝ հունիսի 15-ին:

Հասարակական հիմունքներով նշանակված առաջին խորհրդականը Վահե Հովհաննիսյանն է՝ նշանակվել է հունիսի 5-ին, Վարազդատ Կարապետյանը՝ հունիսի 11-ին, Արտակ Մանուկյանը և Գրիգոր Մուրադյանը՝ հունիսի 15-ին, Մեսրոպ Պապիկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը՝ հունիսի 27-ին, Ֆելիքս Թադևոսյանը՝ հունիսի 29-ին:

Հիշեցնենք, որ ամենաշատ խորհրդական ունեցած վարչապետը համարվում է Կարեն Կարապետյանը՝ 13 խորհրդական: Միևնույն ժամանակ նկատենք, որ Կարապետյանը գործադիրի ղեկավարումը ստանձնեց 2016 թվականի սեպտեմբերից, իսկ նրա խորհրդականների թիվը 13-ի հասավ 2017 թվականի փետրվարին:

Նիկոլ Փաշինյանի դեպքում դեռ պաշտոնավարման երկու ամիսը չի լրացել, բայց վարչապետին խորհուրդ տվողների թիվն արդեն 12 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ