16 06 2018

Երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ. Նիկոլ Փաշինյան



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Russia Today–ին տված հարցազրույցից մի հատված և դրան կից գրել. ««Ռաշա տուդեյին» իմ տված հարցազրույցի անոնսը. հույս ունեմ վերջում հասկացվում է, որ երբ ասում եմ, թե դա երբեք տեղի չի ունենա, նկատի ունեմ, որ երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ: Ես իմ առաքելությունը կատարելու եմ մինչև վերջ, անկախ նրանից կկորցնե՞մ դրա արդյունքում, թե կգտնեմ»:

Հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանից գնվող գազի սակագնին՝ նշելով, թե այն բացառիկ է, իսկ գազի գնի բարձր լինելը ներհայաստանյան խնդիր է՝ սահմանից մինչև բնակիչ:

Անդրադարձ է կատարվում հեղափոխությանը, Հայաստան-ՌԴ, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Սերժ Սարգսյանի հետ հարևանությանը, ՀՀԿ-ին և այլ հարցերի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ