15 06 2018

Զոհրաբ Մնացականյանը կայցելի Բրյուսել

Զոհրաբ Մնացականյանը կայցելի Բրյուսել

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-21-ն աշխատանքային այց կկատարի Բրյուսել:

Համաձայն ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության, նախարար Մնացականյանը մասնակցելու է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, որը կնախագահի Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Նախատեսված է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ