15 06 2018

Պարզապես ծանոթացանք, որևէ խոսակցություն տեղի չունեցավ. Նիկոլ Փաշինյանը՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին

Պարզապես ծանոթացանք, որևէ խոսակցություն տեղի չունեցավ. Նիկոլ Փաշինյանը՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Ֆուտբոլի խաղից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը փոքրիկ ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, այնտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Եվ Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց: Մենք ծանոթացանք պարզապես, որևէ ուրիշ խոսակցություն տեղի չունեցավ, որևէ քննարկում, բովանդակային խոսակցություն տեղի չունեցավ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ