13  06  2018

Աննախադեպ իրավիճակ. ԱԺ-ն երկրորդ անգամ ՍԴ անդամ չընտրեց

Աննախադեպ իրավիճակ. ԱԺ-ն երկրորդ անգամ ՍԴ անդամ չընտրեց

ՍԴ անդամի միակ թեկնածու Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանը չընտրվեց:

ԱԺ-ում կայացած փակ-գաղտնի քվեարկության ժամանակ 105 պատգամավորից մասնակցել է 54-ը: Անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ, կողմ՝ 36, դեմ՝ 17:  Ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի կողմ քվեն:

«Ելք» և « Ծառուկյան խմբակցությունները հայտարարեցին, որ քվեարկությանը չեն մասնակցի: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին էլ խորհրդարանում բավարար ձայներ չստացավ ՍԴ անդամի՝ նախագահի առաջադրած թեկնածու Էմիլ Բաբայանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ