11  06  2018

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ չնշանակվեց. Ներգաղթող պաշտոնյան դեռ Հայաստան չի հասել

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ չնշանակվեց. Ներգաղթող պաշտոնյան դեռ Հայաստան չի հասել

ՀՀ կառավարության արտահերթ նիստում ներառված էր Ավետիք Էլոյանին քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակելու հարցը:

Հարցը զեկուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Պարզվեց, որ Ավետիք Էlոյանը, որը ԱՄՆ-ում է բնակվում 2002 թվականից, դեռ Հայաստան չի հասել՝ ինքնաթիռի մեջ է:

«Էսպես չի կարելի, հարցը հանեք օրակարգից»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու հարցը քվեարկության չդրեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ