06  06  2018

Արցախի պետնախարարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Արցախի պետնախարարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:

Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պատճառները չեն հաղորդվում:

Արայիկ Հարությունյանը 2007-17թթ. եղել է Արցախի վարչապետը, 2017-ի սեպտեմբերից՝ պետական նախարար:

Հիշեցնենք, որ Արցախում բողոքի ցույցեր էին ընթանում ԱԱԾ աշխատողների և քաղաքացիների հետ ծեծկռտուքից հետո: Քաղաքացիները պահանջում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը:

Բողոքի գործողությունները դադարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ