04  06  2018

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ԱՄՆ-ի և այլ օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողություններին հակազդելու միջոցների» մասին օրենքը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

Փաստաթուղթը թույլ է տալիս պատասխան պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի ու այլ երկրների ոչ բարեկամական քայլերի դեպքում։ Դրանք կարող են կիրառվել պետությունների, նրանց իրավասության տակ գտնվող կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների նկատմամբ։

Օրինագծի համահեղինակներն են Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ու խմբակցությունների ղեկավարները։ Հայտնի է նաև, որ օրինագիծը որոշակի շտկումների է ենթարկվել մինչ վերջնական տեսք ստանալը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ