18  03  2015

Ո՞ր հարցերում ԵՄ-ն կաջակցի Հայաստանին

Ո՞ր հարցերում ԵՄ-ն կաջակցի Հայաստանին

ԵՄ հետ հարաբերությունների լայն մոդելը նախատեսված է միայն անդամ երկրների համար, իսկ մյուս երկրների հետ համագործակցությունը կլինի նեղ-ոլորտային: Եվրանեսթ ԽՎ 4-րդ նստաշրջանում այս մասին հայտարարեց ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Նա մասնավորեցրեց, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից հետ համագործակցություն կլինի ամենաէական` միգրացիա, անվտանգություն, պետական կառավարում ոլորտներում: Հանի խոսքով` ԵՄ-ն պետք է ճկուն լինի` հարմարվելով հանգամանքներին, նաև ԵՄ անդամ երկրներում առաջացող ճգնաժամերը հաշվի առնի: Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներին անդրադառնալով` նա նշեց, որ այս պարագայում հաշվի է առնվելու Հայաստանի միջազգային մյուս պարտավորությունները: Հանի խոսքով` ԵՄ աջակցությունը կլինի կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության, դատաիրավական բարեփոխումների, ազատ տեղաշարժի համաձայնագրի, ռեադմիսիոն պայմանագրից բխող բարեփոխումների և որոշ այլ ուղղություններով: ԵՄ հետ ծավալուն, համապարփակ հարաբերություններ կլինեն առաջիկա 3-4 ամիսներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ