23 05 2018

Տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը. բաց նամակ՝ վարչապետին

Տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը. բաց նամակ՝ վարչապետին

Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նամանկում մասնավորապես ասվում է.

«Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը: Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքի գերակայությանը: Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք և պարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում և դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու և դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար:

Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների հոգևոր ու բարոյական վերափոխման հրաշքին: Դրա հետևանքով առաջացած տարակուսելի անորոշությունն է պատճառը, որ Հիմնադիր Խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ալգորթիմը: Առավել ևս նրա պահանջը ոչ միայն արդարացի է, այլև նպաստում է հեղափոխությանը և օգնում է հեղափոխական կառավարությանը, Նոր Հայաստանը մեկընդմիշտ ձերբազատելով քաղբանտարկյալների առկայության անպատվաբեր խարանից:

Մեկ ամսվա հացադուլն, ի դեպ, մարդու օրգանիզմի համար կրիտիկական սահմանին մոտ վիճակ է առաջացնում: Հուսով ենք, որ քայլ կանենք և կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը»:

Հավելենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի ինքնազգացողությունն մայիսի 22-ին վատացել է, որի պատճառով նրան շտապօգնության աշխատակիցները Մատենադարանի տարածքից տեղափոխել են այլ վայր։

Թեմայի վերաբերյալ մեր հրապարակումների մի մասը կարող եք ընթերցել հետևյալ հղումներում.

Չեմ կարող խցերի դուռը բացել ու ասել՝ տղերք, դուրս եկեք. Նիկոլ Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասին

Գարեգին Չուքասզյանը պայքարի ծայրահեղ միջոցը չի դադարեցնում

Բողոքի ցույց և միջնորդություն՝ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

«Սասնա ծռեր»-ի հարցը՝ դարձյալ օրակարգում

Վարչապետը՝ բողոքի ցույցերի, հրաժարականների և կուտակված խնդիրների մասին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ