18 05 2018

Պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են առաջնագիծ. Լուսանկարներ

Պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են առաջնագիծ. Լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ միասին այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:   

«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին երկու նախարարները զորամիավորման հրամանատարաության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»,- գրում է Արծրուն Հովհաննիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ