16  05  2018

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռեր»-ին. Լուսանկարներ. Թարմացվում է

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռեր»-ին. Լուսանկարներ. Թարմացվում է

«Սասնա ծռերի» աջակիցները միակողմանի փակել են Արշակունյաց պողոտան և պահանջում են, որ դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարի «Սասնա ծռերի» փաստաբանների միջնորդությունը՝ նրանց խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Ցուցարարները պահանջում են մինչև 16.00-ն որոշում կայացնել, այլապես կփակեն նաև «Փեթակի» խաչմերուկը: Մայիսի 16-ին «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ Պավլիկ Մանուկյանը բոլորին կոչ էր արել դուրս գալ փողոց, փակել փողոցները և ճնշում գործադրել, որպեսզի դատական արդար որոշում կայացվի:

«Սասնա ծռերի» աջակիցները վանկարկում են «Սասնա ծռեր» և վարորդներին կոչ են անում միանալ իրենց: Նրանք մեքենաներին պաստառներ են փակցնում՝ «Սասնա ծռերին» ազատելու կոչով:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Սասնա ծռեր»-ին ազատ արձակելուն, ասաց, որ այդ հարցում խնդիրներ կան, քանի որ զոհեր են եղել:

***

Դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց «Սասնա ծռերի» անդամների խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Դատավորը որպես հիմնավորում նշեց, որ կալանքը փոխելու դեպքում նրանք կարող են խոչընդոտել քննությանը և չներկայանալ դատական նիստերին:

«Սասնա ծռերի» աջակիցները այս որոշումն ընդունեցին սուլոցներով և վանկարկումներով: Նրանք այս պահին երկկողմանի փակել են Արշակունյաց պողոտան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ