16  05  2018

Սփյուռքի փոխնախարարը հրաժարականի դիմում է գրել

Սփյուռքի փոխնախարարը հրաժարականի դիմում է գրել

Իր դիմումի համաձայն` աշխատանքից ազատվեց Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Իմ կողմից առաջին նշանակումը. թուրքագետ, «Եփրատ» մերձավորարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Թուրքագիտական պորտալի հիմնադիր, հայտնի թուրքագետ Գևորգ Պետրոսյանն այլևս իմ խորհրդականն է (հասարակական հիմունքներով):

Ամբողջ օրվա ընթացքում ընդունեցի նախարարության տարբեր վարչության պետերի, որոնք ինձ տեղեկություններ հաղորդեցին Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ընթացիկ նախագծերի մասին: Երկու տարբեր բաժինների մի քանի աշխատակիցներից ձևավորեցինք օպերատիվ խումբ, որի հիմնական գործառույթն է իրականացնել մամուլում և սոցիալական ցանցերում Սփյուռքի նախարարության վերջին շրջանի գործունեության վերաբերյալ առողջ` թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների մոնիթորինգը (քննադատական մտածողության ներդրումն ու զարգացումը խմբի կարևորագույն խնդիրներից մեկն է)»,- գրել է նորանշանակ նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ