16 05 2018

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեր ընտրության կապակցությամբ: Ակնկալում եմ աշխատել ձեզ հետ մեր երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում՝ ամրացնել առևտրային կապերը, ժողովրդավարական ինստիտուտները և տարածաշրջանային անվտանգությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական կուսակցություններին միավորելու գործում առաջընթացը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնեն այս ջանքերին ու կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:

Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ