15  05  2018

Չեմ կարող խցերի դուռը բացել ու ասել՝ տղերք, դուրս եկեք. Նիկոլ Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասին



«Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով, որ դա պարզ ընթացակարգ չէ. «Շատերը պատկերացնում են, որ իմ՝ նման հայտարարություններից հետո պետք է գնանք, խցերի դռները բացենք և բանտարկյալներին դուրս թողնենք: Դա ճիշտ ճանապարհ չէ, մենք խնդիրը պետք է լուծենք օրենքով սահմանված կարգով»,- ընդգծեց վարչապետը:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր»-ին, ապա, ըստ Փաշինյանի, այս գործում կան որոշ խնդիրներ, քանի որ եղել են զոհեր:

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ