15 05 2018

ԴԱՀԿ, Պետգույքի կառավարման վարչության պետերը, ՏԿՏՏ փոխնախարարն ազատվել են աշխատանքից

ԴԱՀԿ, Պետգույքի կառավարման վարչության պետերը, ՏԿՏՏ փոխնախարարն ազատվել են աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝

  • Անդրեյ Սիմոնյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից
  • Արման Սահակյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից
  • Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից
  • Շահեն Ավագյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

 Հիշեցնենք, որ Արման Սահակյանն ինքը մի քանի օր առաջ հայտարարել էր աշխատանքից ազատվելու մասին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ