12 05 2018

Խորհրդարանի ՀՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցություններում փոփոխություններ կլինեն

Խորհրդարանի ՀՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցություններում փոփոխություններ կլինեն

Կապված Հայաստանում վերջին զարգացումների հետ, խորհրդարանական խմբակցություններից 3-ում պատգամավորի թափուր տեղ է առաջացել:

Դրանք կլրացվեն հետևյալ կերպ.

ՀՀԿ խմբակցությունից հեռացած Գրիգոր Ավալյանին կփոխարինի գործարար, «Կիլիկիա» գարեջուր արտադրող ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանը, որը նախկինում ևս պատգամավոր է եղել:

 

ՀՅԴ խմբակցությունից հեռացած Աղվան Վարդանյանին և Արմեն Բաբայանին կփոխարինեն Ռուսաննա Առաքելյանը և Սպարտակ Սեյրանյանը: Ռուզաննա Առաքելյանը 2007-12 թվականներին ևս եղել է նույն խմբակցության պատգամավոր, իսկ Սպարտակ Սեյրանյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ է, 2008-2009թթ. Եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարը:

«Ելք» խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին՝ Վարչապետ և փոխվարչապետ ընտրվելու կապակցությամբ, խորհրդարանում կփոխարինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Ալեն Սիմոնյանը և Հրաչյա Հակոբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ