11 05 2018

Արարատ Միրզոյանը՝ ՀՀ առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը փոխվարչապետ

Արարատ Միրզոյանը՝ ՀՀ առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը փոխվարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը՝ ՀՀ փոխվարչապետ:

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր է, Տիգրան Ավինյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի քարտուղարը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ