10 05 2018

Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան

Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին» և խոսել հայ-վրացական հարաբերություններից:

Նրա խոսքով, պետք է ավելի խորացնել այդ հարաբերությունները:

«Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի եւ Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգացում ապրեն, քանզի մենք եղբայրական երկրներ եւ գործընկերներ ենք: Մեր կուսակցության ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար:

Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից եւ ազդեցությունից, որոնք, ցավոք, ոչ միշտ են դրական»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանը և Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ուղղություններով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ