08 05 2018

ՌԴ Վարչապետը կրկին Մեդվեդևն է

ՌԴ Վարչապետը կրկին Մեդվեդևն է

ՌԴ պետդուման հաստատել է Կառավարության ղեկավարի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը:

Համաձայն ռուսական մամուլի՝ Մեդվեդևին աջակցություն են հայտնել «Միասնական Ռուսաստան» կուսակցության և Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները: Կոմունիստներն ու «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամները դեմ են քվեարկել:

Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 7-ի երդմնակալության արարողությունից հետո:

Դմիտրի Մեդվեդևը երկրի կառավարությունն առաջին անգամ գլխավորել է 2012-ի մայիսի 8-ին: Մինչ այդ, 4 տարի զբաղեցրել է ՌԴ նախագահի պաշտոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ