08 05 2018

Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ մայիսյան գագաթնաժողովին. Պեսկով

Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ մայիսյան գագաթնաժողովին. Պեսկով

Կրեմլում ակնկալում են Հայաստանի մասնակցությունը մայիսին կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին և հույս ունեն, որ միջոցառման շրջանակում ՌԴ և ՀՀ ղեկավարների երկկողմ հանդիպում տեղի կունենա: Այս մասին, համաձայն «Ռիա Նովոստի»-ի՝ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հայաստանը շատ կարևոր մասնակից է, կարևոր գործընկեր: Որպես կանոն, այսպիսի միջոցառումների շրջանակներում նաև երկկողմ հանդիպումներ են տեղի ունենում, ահա թե ինչու, կախված նրանից, թե ով կներկայացնի Հայաստանը, մենք ակնկալում ենք, որ նաև երկկողմ շփումներ տեղի կունենան»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մինչ այս հայտարարել էր, որ վարչապետ ընտրվելիս կմասնակցի Աստանայում մայիսի առաջին կեսին կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ