08  05  2018

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 8-ի հատուկ նիստում միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին ընտրեց ՀՀ վարչապետ:

Քվեարկությունն ուներ հետևյալ պատկերը.

Կողմ - 59

Դեմ - 42

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին՝ առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ:

Այս անգամ ՀՀԿ-ն 10+1 ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին՝ նախապես հայտարարելով, որ նրանց չդիտարկեն որպես Փաշինյանի կողմնակիցներ: ՀՀԿ դիրքորոշումը միասնական է: Այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ