05 05 2018

Նոր ղեկավարությանը շատ խնդիրներ են սպասվում. ՀՀ նախագահ

Նոր ղեկավարությանը շատ խնդիրներ են սպասվում. ՀՀ նախագահ

Չնայած ապաքաղաքական պաշտոն ունենալուն, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, կախված իրադարձությունների զարգացման հետ, ստիպված է եղել իրադարձությունների կենտրոնում հայտնվել՝ դառնալով իշխանության և ընդդիմության միջնորդը: «Ես արեցի բաներ, որոնք սովորաբար չեն սպասում նախագահից, ինչպես օրինակ՝ մարդկանց մեջ հայտնվելը: Բայց դու չես կարող անել քո գործը՝ պարզապես նստելով գրասենյակում»,- բրիտանական The Independent-ին ասել է Արմեն Սարգսյանը:

Հայտնի «Տետրիս» խաղի մտածող գիտնականներից մեկը համարվող ՀՀ նախագահը նշել է, որ չնայած ինքը գիտնական է, բայց «ժողովրդավարական փոփոխության» ժամանակ քիչ բան կար, որ կարելի էր կանխատեսել մաթեմատիկայի կանոններով: «Մարդիկ մեքենաներ չեն։ Նրանք ավելի բարդ են»,- նշել է նախագահը։

Արմեն Սարգսյանը նշել է, որ ապրիլի 21-ին այցելելով Հանրապետության հրապարակ՝ բողոքի ցույցերի մասնակիցների մոտ, ինքը հիանալի փորձառություն ունեցավ:

Համաձայն ՀՀ նախագահի՝ ցույցերի առաջնորդների ձերբակալումները ողջունելի զարգացում չէր: Ըստ The Independent-ի՝ Արմեն Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանի հետ կազմակերպած հանդիպմանը կարծես որոշվեց վերջինիս ապագան: Խոսելով ապագա իրադարձությունների մասին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ մտադիր է շարունակել կատարել իր դերը: «Մենք բոլորս սովորում ենք, և ես պատրաստ եմ նորից ներգրավվել, եթե իրադարձությունները սխալ ուղով գնան: Ես պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում կանգնել ոստիկանների և ցուցարարների միջև»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ նոր ղեկավարությանը շատ խնդիրներ են սպասվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ