03 05 2018

Հուսով ենք, որ ՌԴ և ՀՀ դաշնակցային հարաբերություններն անփոփոխ կմնան. Դմիտրի Պեսկով

Հուսով ենք, որ ՌԴ և ՀՀ դաշնակցային հարաբերություններն անփոփոխ կմնան. Դմիտրի Պեսկով

Կրեմլում հուսով են, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերություններն անփոփոխ կմնան, իսկ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կշարունակի մնալ Սահմանադրության շրջանակներում: Այդ մասին, ըստ Ռիա Նովոստիի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք շարունակում ենք հուսալ, որ Հայաստանում բոլոր գործընթացները կմնան սահմանադրական և օրինական շրջանակներում: Մենք ցանկանում ենք, որ մեր հայ բարեկամները հնարավորինս շուտ կարգավորեն ստեղծված քաղաքական իրավիճակը: Մենք նաև հույս ունենք, որ ամեն դեպքում դաշնակցական, բարի և կառուցողական երկկողմ ռուս-հայկական հարաբերությունները կմնան հաստատուն ինչպես մեր երկրի, այնպես էլ Երևանի արտաքին քաղաքականության համար»,- ասել է Պեսկովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ