03  05  2018

Դաշնակցական մարզպետներն ազատվեցին աշխատանքից

Դաշնակցական մարզպետներն ազատվեցին աշխատանքից

ՀՀ կառավարության՝ մայիսի 3-ի նիստում որոշում է կայացվել Արթուր Խաչատրյանին ազատել Շիրա­կի, Աշոտ Սիմոնյանին՝ Արագածոտնի մարզպետի պաշտոններից:

Հիշեցնենք, որ Աշոտ Սիմոնյանը մարզպետ էր նշանակվել 2017թ. հուլիսի 13-ին, Արթուր Խաչատրյանը՝ նույն թվականի հունիսի 8-ին:

Նրանք մարզպետ են նշանակվել ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն համաձայնագրի արդյունքում:

Կախված Հայաստանի ներքաղաքական իրավիճակով՝ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, և հրաժարական տվեցին կուսակցական նախարարները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ