02  05  2018

Խորհրդարանական քառօրյան չկայացավ. Քվորում չկար

Խորհրդարանական քառօրյան չկայացավ. Քվորում չկար

Մայիսի 2-ին պետք է մեկնարկեր ԱԺ հերթական քառօրյան, սակայն նիստը հետաձգվեց քվորում չլինելու պատճառով:

Գրանցվել էր ընդամենը 27 պատգամավոր:

Ըստ ԱԺ կանոնակարգի, գրանցումը շարունակվելու է այնքան մինչև անհրաժեշտ թվով պատգամավորներ գրանցվեն,  բայց ոչ ավելի քան 4 ժամ:

Վարման կարգով ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և նշեց, որ երկրում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել և «Ծառուկյան» դաշինքը հայտարարում  է 4 օրյա բոյկոտ և չի մասնակցելու այս քառօրյային:

«Ելք» և ՀՅԴ խմբակցությունները ևս չէին մասնակցում նիստին: Իսկ ՀՀԿ-ից մասնակցում էին փոքրաթիվ պատգամավորներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ