01 05 2018

Ազգային Ժողովը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին

Ազգային Ժողովը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 1-ի հատուկ նիստում դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Արդյունքը հետևյալն էր

Կողմ - 45

Դեմ - 56

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հայտարարեց, որ չնայած կուսակցության դիրքորոշմանը, ինքը չի կարող Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկել: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն էլ հայտարարություն տարածեց՝ Աղվան Վարդանյանին կոչ անելով վայր դնել պատգամավորի մանդատը:

Նիկոլ Փաշինյանին կողմ է քվեարկել նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:

***

Համաձայն ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի երրորդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ