01 05 2018

ՀՀԿ-ն դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

ՀՀԿ-ն դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

Վարչապետի ընտրությանը նվիրված ԱԺ հատուկ նիստում ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց խմբակցության դիրքորոշումը:

Նա հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը որոշել է միաձայն դեմ քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

՛՛Մենք ընդունում և ընդունել ենք ժողովրդական շարժման հաղթանակը փոփոխությունների ճանապարհին: Մենք հաշվի ենք նստել ժողովրդական շարժման հետ և դրան պատասխանել ենք վարչապետի պաշտոնից կուսակցության ղեկավարի հրաժարականով:

Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՛՛,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ