01 05 2018

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է Փաշինյանի հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է Փաշինյանի հայտարարությունը

Մայիսի 1-ին ելույթ ունենալով Ազգային Ժողովի հատուկ նիստում, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Երեկվանից Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ճնշում են գործադրում ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա, սպառնում են նրանց՝ նպատակ ունենալով կանխել քվեարկությունը ժողովրդի թեկնածուի օգտին»:

Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, «Մեդիամաքս»-ի հետ զրույցում ասել է, որ քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չեն համապատասխանում իրականությանը:

«Ռոբերտ Քոչարյանը հետևում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում: Վերջին օրերին նա որևէ հանդիպում կամ հեռախոսազրույց ԱԺ պատգամավորների հետ չի ունեցել: Այնպես որ, կրկնում եմ, հնչեցված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ