26 04 2018

Մկանային սպազմ էր. բժիշկները՝ Շառլ Ազնավուրի վիճակի մասին

Մկանային սպազմ էր. բժիշկները՝ Շառլ Ազնավուրի վիճակի մասին

Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի վիճակը, ում ինքնազգացողությունը ապրիլի 25-ին վատթարացել էր Սանկտ Պետերբուրգում համերգից առաջ ընթացող փորձի ժամանակ, բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ արտիստին մոտ կանգնած աղբյուրին հղումով:

«Համերգից առաջ արված փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել միջոցառումը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ ոչ մի լուրջ բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է», -հավելել է աղբյուրը:

Հայտնի է, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը տեղափոխվել է հաջորդ տարվա ապրիլ:

Մինչդեռ 93-ամյա շանսոնյեի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենս Սթարքը հավելել է, որ Ազնավուրն ապրիլի 26-ին, կվերադառնա Ֆրանսիա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ