22 04 2018

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն անհայտ է. Ի՞նչ է այս պահին կատարվում Երևանում. Լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն անհայտ է. Ի՞նչ է այս պահին կատարվում Երևանում. Լուսանկարներ

Երևանում իրադրությունը ծայրաստիճան լարված է: Բողոքի ցույցեր են մայրաքաղաքի մի քանի հատվածներում՝ Հանրապետության հրապարակում, Գարեգին Նժդեհի փողոցում և այլ շրջաններում:

Ոստիկանական մեծ ուժեր են կուտակված հատկապես Հանրապետության հրապարակում:

Ոստիկանությունը պարբերաբար հայտարարում է, որ հավաքն անօրինական է:

Միաժամանակ բողոքի ցույցերի տարբեր վայրերում ցուցարարների թիվը մեծանում է, հատկապես՝ Գարեգին Նժդեհի փողոցում, որտեղ գտնվող ոստիկանական բաժանմունք են բերման ենթարկվել քաղաքացիական հավաքների կազմակերպիչներ, ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

Ցույցերն այս պահին կազմակերպիչ չունեն, Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանն է փորձում որոշակի կազմակերպչական աշխատանք կատարել: 

***

Ցուցարարները որոշեցին երթ անել:

Համաձայն ոստիկանության հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: Սակայն նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ: Ոստիկանությունը գաղտնի է պահում:

Ոստիկանությունն ուժի կիրառմամբ, բազմաթիվ քաղաքացիների է բերման ենթարկել:

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է  տարածել բողոքի ցույցերի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանի ձերբակալության մասին, ըստ հիմնավորման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու համար:

Ավտոբուսներով Երևան են բերվում ոստիկանական նոր ուժեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ