20 04 2018

Հրաժարական՝ արագությունը գերազանցելու և ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով

Հրաժարական՝ արագությունը գերազանցելու և ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով

Էստոնիայի պետական կառավարման նախարար Յակ Աաբը հայտարարել է իր հրաժարականի մասին: Պատճառն այն է, որ մարտի 11-ին Տարտուից Տալլին ճանապարհին ոստիկանությունն արագությունը գերազանցելու համար կալանավորել էր նախարարին։ Նա երթևեկել էր 73 կմ/ժ արագությամբ՝ թույլատրելի 50-ի փոխարեն: Բացի այդ, նախարարի արյան մեջ հայտնաբերվել էր ալկոհոլ։

Նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Ես մշտապես ելնում այն սկզբունքից, որ ալկոհոլի օգտագործումից հետո պետք է ձեռնպահ մնալ ղեկին նստելուց։ Ցավոք, մարտի 11-ի առավոտյան, երբ ես որոշեցի Տարտուից վերադառնալ տուն, չափազանց շատ վստահեցի իմ լավ ինքնազգացողությանը, որն ինչպես հետո պարզվեց սխալական էր։ Ես չեմ պատրաստվում ոչ մի կերպ արդարացնել ինձ։ Միաժամանակ, ցավում եմ, որ սա անխուսափելիորեն կխաթարի կառավարության և իմ կուսակցության հեղինակությունը։ Ես հայտարարում եմ հրաժարականի մասին»,– համաձայն էստոնական մամուլի, նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ