20 04 2018

Անտարբեր չենք կարող մնալ. Արամ Ա կաթողիկոսը Հայաստան է գալիս

Անտարբեր չենք կարող մնալ. Արամ Ա կաթողիկոսը Հայաստան է գալիս

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 20-ի առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան: Նա նույն օրը կվերադառնա Անթիլիաս: Հայաստան այցի պատճառը երկրում ստեղծված քաղաքական իրավիճակն է:

Բեյրութի օդանավակայանում Հայաստան մեկնելուց առաջ պատասխանելով Cilicia TV-ի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին՝ ներկայացրել է իր մտահոգություններն ու տեսակետները:

«Անհանգիստ է Հայաստանը: Անհանգիստ ենք նաև մենք ՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, այնպես էլ մեր հայրենի ժողովորդի ցավն ու մտահոգությունը մերն է: Հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ: Անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում տեղի ունեցող երևույթների նկատմամբ»,- ասել է կաթողիկոսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ