16  04  2018

Սերժ Սարգսյանն առաջադրվեց. Կոալիցիոն նիստը տևեց 5 րոպե

Սերժ Սարգսյանն առաջադրվեց. Կոալիցիոն նիստը տևեց 5 րոպե

Ազգային ժողովում ապրիլի 16-ին տեղի ունեցավ կոալիցիոն իշխանության փակ նիստը:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մեկ հարց է եղել օրակարգում՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումը: Թեկնածությանը ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն համաձայնել են միաձայն:

«Վաղը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից կներկայացնի Սարգսյանի թեկնածությունը, և մենք, օրենքով սահմանված կարգով, կքննարկենք և կքվեարկենք»,- ասաց Շարմազանովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ