14  04  2018

ՀՅԴ-ն հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը

ՀՅԴ-ն հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելու՝ ՀՀԿ խորհրդի որոշման կապակցությամբ.

«Վերահաստատելով 2016թ.-ի փետրվարի 24-ին կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրով և 2017թ. մայիսի 11-ին քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին և քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը`

  • նկատի ունենալով, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և քաղաքական կոալիցիայի հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը,
  • հաշվի առնելով ՀՀԿ Խորհրդի որոշումը վարչապետի թեկնածու առաջադրելու մասին՝

 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը։

Նոր սահմանադրությամբ սկսված համակարգային փոփոխությունները արդեն իսկ որոշակի դրական սպասումներ և որակական տեղաշարժեր են արձանագրել։ Թեև մեր երկրում առկա են բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ և լուծում պահանջող խնդիրներ, սակայն վերջին երկու տարվա ընթացքում արձանագրված որոշակի հաջողությունները հուսադրում են, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Պետական և հասարակական կյանքում բեկումնային փոփոխություններ կատարելու ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկելու հասարակական պահանջ և ակնկալիք է ձևավորվել, ինչը պարտավորեցնում է բոլորիս։

Մենք գիտակցում ենք, որ հանձնառություն և պատասխանատվություն ենք ստանձնել նոր որակի իշխանություն ձևավորելու,   հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, առաջանցիկ զարգացում, սոցիալական արդարություն, մրցակցային հավասար պայմաններ ապահովելու հարցում և վստահ ենք, որ հաջողելու ենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ