12  04  2018

15 րոպե. ԱԺ նիստը դեռ չսկսված՝ օրակարգը սպառվեց



Ապրիլի 12-ին, ԱԺ արտահերթ նիստում, քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված 5 օրինագծերը՝

  1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման փոփոխություն
  2. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ
  3. «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ
  4. «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի վավերացում
  5. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդում:

Քննարկված բոլոր նախագծերն ընդունվեցին:

Նիստի ավարտին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գործընկերներին հիշեցրեց, որ ապրիլի 17-ին հատուկ նիստ են անելու՝ վարչապետի ընտրության հարցը քննարկելու համար:

Իսկ թե ով ինչպես քվեարկեց, այդ մասին տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ