06  04  2018

Շնորհակալություն, պարոն Վարչապետ, բարին ընդ Ձեզ. Նախկին վարչապետը՝ ներկա վարչապետին

Շնորհակալություն, պարոն Վարչապետ, բարին ընդ Ձեզ. Նախկին վարչապետը՝ ներկա վարչապետին

ՀՀ նախկին վարչապետ, Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը՝ գրելով.

«ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Սահմանադրությանը համապատասխան՝ իր կառավարության մոտալուտ հրաժարականի մասին: Անկախ նրա հետագա քաղաքական կամ կառավարչական գործունեությունից ուզում եմ անդրադառնալ հետևյալին.

  1. 2017-ին, 2016-ի համեմատ տեղի է ունեցել ուղևորահոսքի բացասական մնացորդի էական կրճատում՝ -48.2 հազարից իջնելով մինչեւ -26.9 հազար: Այլ կերպ ասած, էապես նվազել է Հայաստանից ընդմիշտ հեռացողների քանակը;
  2. Իր գործունեության ընթացքում ոչ իր, և ոչ էլ կառավարության ցանկացած անդամի հետ կապված որևէ հանրային քննարկման առարկա դարձած կոռուպցիոն գործարք չի արձանագրվել;
  3. Տաղանդաշատ և արհեստավարժ բազմաթիվ երիտասարդներ են ներգրավվել պետական կառավարման ոլորտ, ինչը դեպի պետություն երիտասարդության վստահության զգալի ավելացման ցուցանիշ է;
  4. Մասնավոր-պետական համագործակցության մի շարք հիանալի ծրագրեր են իրականացվել, որոնք այլևս հարատև են լինելու;
  5. Հայաստանի բոլոր մարզերում նոր որակի կառավարման մշակույթ է ներդրվել, մեր համայնքների ղեկավարները վերջապես հասկացան, թե ինչ ոճով է անհրաժեշտ աշխատել Կառավարության հետ;
  6. Աշխարհում արդեն փորձարկում անցած կառավարչական թվային մոդելների ներդրման ահռելի մեծ ևւ կարևոր գործընթաց է սկսվել երկրում;
  7. Մեր անկախության պատմության մեջ առաջին անգամ սկսել է զգացվել Հայաստանի՝ որպես ԵՏՄ և ԵՄ կապող բիզնես-կամուրջի դերը (այստեղ, իհարկե, մեծ է Նախագահ Սարգսյանի առաջնորդության գործոնը), մենք իրոք արդեն զգում ենք մասնավորապես Ռուսաստանյան մասնավոր բիզնեսի հետաքրքրությունը մեր երկրի հնարավորություններով;
  8. Բյուջեի հարկային եկամուտները 20 և ավել տոկոսով ավելացնելը՝ առանց բիզնեսի նկատմամբ ճնշումը մեծացնելու, հանաք բան չէ;
  9. Բազմաչարչար ու տանջված Գյումրին է սկսել շնչել, անհավատալի է;
  10. Եվ իհարկե, ԺՊԻՏԸ, արդեն ֆիրմային նրբերանգ դարձած կարապետյանական ժպիտը, որի ուղեկցությամբ Կարեն Կարապետյանը մեզ մշտապես լավ տրամադրություն էր ցանկանում:

Այս ամենի, և էլի շատ բաների համար, որպես պատասխանատու ՀՀ քաղաքացի, ուզում եմ անկեղծ ասել. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, պարոն Վարչապետ: Բարին ընդ Ձեզ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ