04 04 2018

Օմբուդսմենի տեխնիկական վրիպակը

Օմբուդսմենի տեխնիկական վրիպակը

Տեխնիկական վրիպակի պատճառով, մարտի 30-ին Ազգային ժողով է ուղարկվել Պաշտպանի տարեկան հաղորդման ոչ վերջնական տարբերակը, որտեղ «Ընտրական իրավունք» բաժնից դուրս են մնացել Պաշտպանի կողմից արձանագրված կարևոր դիտարկումներ։ Այս մասին հայտնում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Ընտրական իրավունք» բաժինը պարունակում է մանրամասն վերլուծություն 2017 թվականին տեղի ունեցած ընտրական գործընթացների, ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի, այդ թվում՝ հանրային ծառայողների (դպրոցների աշխատակիցների) վրա ճնշումներ գործադրելու, այդ ռեսուրսի չարաշահման, ինչպես նաև այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու նպատակով ընտրողներին ահաբեկելու հարցերի վերաբերյալ: Զեկույցում արձանագրված է, որ այդ իրողությունները բացասական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից, ինչպես նաև առաջ են բերել մտահոգություններ ընտրողների կողմից իրենց կամքի ազատ արտահայտման վերաբերյալ:

Վերոգրյալից բացի, Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքեր:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ