04 04 2018

Նոր ատոմակայան, զենքի վաճառք, պայքար ահաբեկիչների դեմ. Պուտինի այցը Թուրքիա

Նոր ատոմակայան, զենքի վաճառք, պայքար ահաբեկիչների դեմ. Պուտինի այցը Թուրքիա

Ապրիլի 3-ին Թուրքիա է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մասնակցել են «Աքքույու» ատոմակայանի շինարարության մեկնարկի արարողությանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ 

Ռուսաստանը կկառուցի, կշահագործի և կղեկավարի ատոմակայանը, որի 51 տոկոսը կպատկանի իրեն: Իսկ 49 տոկոսը կարող են վաճառվել արտաքին ներդրողներին։ 

Ատոմակայանի հիմնարկեքին հաջորդել է նախագահների գլխավորությամբ համագործակցության նիստը:

«Թուրքիային Ռուսաստանի կողմից զենիթա-հրթիռային C-400 «Տրիումֆ» տեսակի զենք մատակարարելը համարվում է առաջնահերթություն: Առաջիկայում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստերում առարկայորեն կքննարկենք Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող ռուսական ռազմական նշանկության արտադրանքի հետագա մատակարարման հեռանկարները»,- ասել է Պուտինը` համագործակցության նիստում: Նախատեսվում է առաջին մատակարարումն իրականացնել 2019 թվականին: Պայմանագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2020 թվականը:  

Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ C-400-ի հնարավոր համատեղ արտադրության և թուրքական կողմին տեխնոլոգիաների փոխանցման համար սահմանափակումներ չկան

Ռեջեբ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին շեշտել է, որ չի հրաժարվի Ռուսաստանից С-400 համալիրները ձեռք բերելու մտքից, նույնիսկ ԱՄՆ-ի կողմից հավանական պատժամիջոցների սպառնալիքի ներքո:

Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ աշխատանքը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, ասել է Էրդողանը. «Մեր ինտենսիվ աշխատանքը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար շարունակվում է: Ցանկանում եմ, որ մեր բոլոր հանդիպումներն անցկացվեն հօգուտ մեր ողջ տարածաշրջանի»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ