03 04 2018

Պուտինը նախագահի վկայական է ստացել

Պուտինը նախագահի վկայական է ստացել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի հետ և ստացել պետության ղեկավարի վկայականը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Պամֆիլովան հայտարարել է անցած նախագահական ընտրություններին ռուսների վստահության ռեկորդային 88 տոկոսանոց մակարդակի մասին:

Վլադիմիր Պուտինն էլ նշել է, որ անցած ընտրություններն  ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ողջ պատմության ընթացքում:

Հիշեցնենք, որ մարտի 18-ի ընտրություններում Վլադիմիր Պուտինը հաղթեց իր 7 հակառակորդներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ