02 04 2018

Ապրիլյան պատերազմը բանակի համար մեծ դաս էր. Մովսես Հակոբյան

Ապրիլյան պատերազմը բանակի համար մեծ դաս էր. Մովսես Հակոբյան

Ապրիլյան պատերազմը բանակի համար մեծ դաս էր, մեծ փորձառություն էր, և միջոցառումներ են ձեռնարկվում, որ բանակի մարտունակությունն էլ ավելի բարձրացվի։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ «Այն խնդիրները, որոնք կային Ապրիլյան պատերազմի ժամանակ, բոլորի վերաբերյալ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել: Հակառակորդն այդպիսի ռազմական գործողություն այլևս ի վիճակի չէ իրականացնել»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Բանակում կոռուպիցոն երևույթների և բանակ ուղղվող օգնության վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «Ձեր հարցը ոչ կոռեկտ է, քեզ բավարարելու համար պատասխանեմ, որ բանակը որևէ բանի կարիք չունի: Բանակն ամեն ինչով ապահովված է: Եթե քաղաքացին որոշել է որեւէ բանով օգնել բանակին, դա քաղաքացու կամքն է, ոչ թե բանակը կարիք ունի:

Ես իրավաբան չեմ, որ համապատասխան մեկնաբանություն տամ, բայց կոռուպցիոն գործողությունների բացահայտումը նշանակում է, որ բանակը պայքարում է անօրինականությունների դեմ»:

Հարցին, թե ե՞րբ ետ կվերցնենք Լելե Թեփե բարձունքը, Մովսես Հակոբյանն ասաց՝ երբ դրա անհրաժեշտությունը լինի: Իսկ ՀՀԿ-ականների և որոշ զինվորականների դիտարկումներին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքները ռազմական նշանակություն չունեն, գեներալը պատասխանեց. «Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայրենիքը հայ ժողովրդինն է, և հայ ժողովուրդն է որոշելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ